Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ղուլյանը ընդունել է պատանի ճամբարականների

17 Օգոստոս, 2018 16:10
Աշոտ Ղուլյանը  ընդունել է պատանի ճամբարականների

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող  պատանեկան ճամբարի մասնակիցներին:

Ինչպես  տեղեկացրին Հարցախի Հանրապետության Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  ոջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից:

ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին