Կարևոր իրադարձություններ

«Արդշինբանկի» ոսկերիչն ինքնասպան է եղել՝ գոտիով կախվելով ծառից

17 Օգոստոս, 2018 15:15
«Արդշինբանկի» ոսկերիչն ինքնասպան է եղել՝ գոտիով կախվելով ծառից

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի կա ծառից կախված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննչները նշված վայրում հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դին կախված է եղել կաշվե գոտիով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին