Կարևոր իրադարձություններ

40–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56–ամյա հետիոտնին

17 Օգոստոս, 2018 13:55
40–ամյա վարորդը  վրաերթի է ենթարկել 56–ամյա հետիոտնին

Երեկ՝ օգոստոսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Յուրիկ Սանամյանը իր վարած Lexus մակնիշի 95 QA 900 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Գավառ-Լճաշեն ավտոճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Լյուդմիլա Աթոյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սևանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պաատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին