Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Սոցապ ոլորտում հարուցված քրգործերով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 628 մլն դրամ, որից վերականգնվել է մոտ 27 մլն-ը. Ա. Խաչատրյան

17 Օգոստոս, 2018 13:20
Հեղինակ՝ Արևիկ Խաչատրյան
Սոցապ ոլորտում հարուցված քրգործերով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 628 մլն դրամ, որից վերականգնվել է մոտ 27 մլն-ը. Ա. Խաչատրյան

2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 10.08.2018թ. դրությամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի:

 
 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627.331.980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 10.08.2018թ. դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը:

Նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 2.150.671.562 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ 10.08.2018թ. դրությամբ վերականգնվել է 137.300.000 ՀՀ դրամը»,- գրել է Արևիկ Խաչատրյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին