Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը

17 Օգոստոս, 2018 12:40
Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: 

Ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

Հանրապետության 201 համայնքում 2019 թվականից սկսած կընդլայնվեն նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելները:

Իրականացվել են հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական հաստատությունների ապակուսակցականացմանը և ԲՈՒՀ-երի ինքնավարության աստիճանի բարձրացմանը:

Կրթության և գիտության նախարարությունն ու մշակույթի նախարարությունը համատեղ ներկայացրել են աբոնեմենտ տրամադրելու ծրագիր, որի շրջանակում բոլոր դպրոցներից յուրաքանչյուր աշակերտ կկարողանա այցելել թատրոն, պատկերասրահ/թանգարան, համերգասրահ: Արդյունքում ակնկալվում է նշված
հաստատություններ այցելությունների տարեկան աճ՝ մինչև մեկ միլիոն:

Իրականացվել է Հայաստան գերհամակարգիչների ներմուծման ծրագիր:

Կրթության ոլորտի բոլոր բարեփոխումները այսուհետև կիրականացվեն ԿԳՆ հովանու ներքո՝ պետական և մասնավոր, ինչպես նաև դոնոր համայնքի հետ սերտ
համագործակցության միջոցով:

Հայաստանը միացել է աշխարհի 17 պետություններին, որոնք դառնում են Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վաղ ներդնող։ Մասնակցությունը ծրագրին կնպաստի մարդկային կապիտալի զարգացման ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կխթանի ներդրումների հոսք կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին