Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

17 Օգոստոս, 2018 12:05
Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

 

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին