Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Լոռու մարզում. մեքենան հայտնվել է ձորում

17 Օգոստոս, 2018 12:00
Խոշոր վթար Լոռու մարզում. մեքենան հայտնվել է ձորում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղույումչյանի վարած Mercedes մակնիշի 35 MC 391 համարանիշի և Չարենացավան քաղաքի բնակիչ 23-ամյա Մասիս Պողոսյանի վարած ВАЗ 21014 մակնիշի K 232 XK 199 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Մ. Պողոսյանի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 52-ամյա Թամարա Հակոբյանը, 13-ամյա Քրիստինա Բայանդուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին