Կարևոր իրադարձություններ

Աղմկահարույց փաստեր են բացահայտվել. ինչպես են պատժվելու ճանապարհային ոստիկանության արգելքներն անտեսած վարորդները. «Ժողովուրդ»

17 Օգոստոս, 2018 08:57
Աղմկահարույց փաստեր են բացահայտվել. ինչպես են պատժվելու ճանապարհային ոստիկանության արգելքներն անտեսած վարորդները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին