Կարևոր իրադարձություններ

Սքարլեթ Յոհանսոնը դարձել է 2018-ի ամենավարձատրվող դերասանուհին

17 Օգոստոս, 2018 00:15
Սքարլեթ Յոհանսոնը դարձել է 2018-ի ամենավարձատրվող դերասանուհին

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհու անունը․ պարզվում է՝ 2018-ին բոլորից շատ գումար է վաստակել Սքարլեթ Յոհանսոնը, ով 2017 թ-ի հունիսից մինչ 2018 թ-ի հունիս հասցրել է վաստակել 40,5 մլն ԱՄՆ դոլար։

Ինչպես նշում է պարբերականը, Յոհանսոնի համար հատկապես եկամտաբեր է եղել «Սև այրին» ֆիլմում ռուս լրտեսուհու դերը, որը բարձրացրեց դերասանուհու եկամուտները շուրջ չորս անգամ։

Ամենավարձատրվող դերասանուհիների ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Անջելինա Ջոլին, ով այս տարի հասցրել է վաստակել 28 մլն դոլար։

Իսկ ահա Ջենիֆեր Էնիսթոնը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը մեկ հորիզոնականով ու հայտնվել երրորդ տեղում՝ վաստակած 19,5 մլն դոլարով։

Հնգյակը եզրափակել են Ջենիֆեր Լոուրենսն ու Րիզ Ուիզերսփունը։

 

Լրահոս

Դիտել ավելին