Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել․ Ռոբերտ Քոչարյան

16 Օգոստոս, 2018 23:10
Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել․ Ռոբերտ Քոչարյան

Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից: Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ-ը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, իհարկե պատրաստ եմ, երբեք չեմ խուսափել բանակցություններից։ Դա, կարծում եմ, համարձակություն է, և պետք չէ նապաստակի պես փախչել, թաքնվել»։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ 3 օր է՝ կառավարությունն զբաղվում է հանրահավաքի կազմակերպմամբ:

«Որտեղի՞ց այդքան ժամանակ կառավարությանը, մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, իրենց կոմֆորտային գոտին սա է: Իրենք առաջին հերթին իրենց գործով պիտի զբաղվեն»: Երկրորդ նախագահն ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը դրա ժամանակը նույնիսկ չուներ:

 

Լրահոս

Դիտել ավելին