Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին

16 Օգոստոս, 2018 22:32
Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին

Երեկ, օգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են Kia մակնիշի 80 SU 080 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի նստատեղին էլ հայտնաբերվել է նշված տան բնակիչ 38-ամյա Արթուր Պետրոսյանի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է:

 

Լրահոս

Դիտել ավելին