Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, մեկ անձ՝ ձերբակալվել

16 Օգոստոս, 2018 22:35
Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, մեկ անձ՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ. Որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ և մեկ անձ՝ ձերբակալվել:

Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից ապօրինի կերպով գումար է վերցրել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար:

Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը և նրանցից 8-ը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել դեպքին՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության գործակալության Շենգավիթի տարածքային գործակալության նախկին մասնագետ, իսկ ներկա պահին տվյալ գործակալության պետի առնչության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին