Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից. Ռ. Քոչարյան

16 Օգոստոս, 2018 22:16
Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից. Ռ. Քոչարյան

Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից: Մարտի 1-ին բոլորն ականատես եղան, որ երբ քաղաքապետարանի մոտ ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, մարդիկ մերժեցին շարժվել, նրանք ասացին՝ ոչ, մենք մնում ենք հրապարակում:  

Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: « Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը»,-հավելել է նա, ապա ընդգծել, որ այդ ժամանակ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, իսկ բարիկադներն էլ կանգնեցված էին: 

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկրում պետական համակարգը կազմալուծվում էր, և այսօր իրեն բոլորը կմեղադրեին անգործության մեջ, ինքը չէր կարող անտարբեր լինել:


Նա հավելել է, որ Վեհափառն է նաև իրեն մտահոգությամբ զանգահարել, ասել, որ կփորձի հանդիպել ցուցարարների հետ, մեղմել իրավիճակը: 

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքին, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ մարտի 2-ին իրեն զեկուցվել է, որ բանակը որևէ կապ չի ունեցել այդ գործողությունների հետ, որևէ զինվոր որևէ վնասվածք չի ստացել: «Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է «կարող է այսպես, կարող է այնպես»…»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը, ապա հավելել, որ սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին:

 

Լրահոս

Դիտել ավելին