Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

16 Օգոստոս, 2018 19:53
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին