Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն հայտարարել է Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հնարավոր գաղտնալսման մասին

16 Օգոստոս, 2018 19:37
ԵՄ-ն հայտարարել է Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հնարավոր գաղտնալսման մասին

Brexit-ի գծով բանակցությունների ԵՄ-ի անդամ մասնակիցները զգուշանում են, որ իրենց խոսակցությունները հնարավոր է գաղտնալսվեն բրիտանական գաղտնի ծառայությունների կողմից: Այդ մասին գրում է բրիտանական The Telegraph-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ բրիտանացիների կողմից գաղտնալսման մասին կասկածը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան անցյալ ամիս մի քանի ժամվա ընթացքում ստացավ բոլոր կարևոր փաստաթղթերը, այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել էին ԵՄ պաշտոնական անձանց հանդիպման ժամանակ:

Լրատվամիջոցը նաև նշում է, որ ԵՄ աղբյուրը ներկայացրել է Բրյուսելում առաջիկայում Brexit-ի հարցով հանդիպումներում անվտանգության ոլորտում առկա խնդիրների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին