Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում ավարտվում է ամառային ժամանակի չեղարկման վերաբերյալ առցանց քվեարկությունը

16 Օգոստոս, 2018 19:22
Եվրոպայում ավարտվում է ամառային ժամանակի չեղարկման վերաբերյալ առցանց քվեարկությունը

Եվրոպայի բնակիչները, համաձայն Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի որոշման, մինչև օգօստոսի 16-ը առցանց քվեարկություն են անցկացրել այն թեմայի շուրջ, թե որ ժամանակով են նախընտրում առաջնորդվել՝ ամառայի՞ն, թե՞ ձմեռային: Այս մասին տեղեկացնում է glavnoe.ua-ը:

Հարցման արդյունքները հաշվի կառնվեն ժամացույցի սլաքների փոփոխման հեռանկարները վերանայելիս: Փաստացի դա նշանակում է, որ հնարավոր է այլևս սեզոնային ժամանակի անցում չլինի, քանի որ ժամանակային երկու համակարգերին դեմ քվեարկածների քանակը գերակշռում է:

Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն՝ դեռևս քվեարկության առաջին օրերին իրենց կարծիքն են հայտնել ավելի քան 500 հազար մարդիկ:

Մինչ այժմ քվեարկածների գրեթե երկու երրորդը անհեթեթ է համարում ձմեռային ժամանակից ամառային ժամանակի անցումը և հակառակը:

 

Լրահոս

Դիտել ավելին