Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղ

16 Օգոստոս, 2018 19:11
Վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղ

Այսօր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը  այցելել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն  Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ:  

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջել են բուհի տարածքով, հաճախել համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանի օժանդակութ­յանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր:


Հայաստանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործում է 2015 թվականից:

 

Լրահոս

Դիտել ավելին