Կարևոր իրադարձություններ

Համարեք, որ վերադարձել եմ. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

16 Օգոստոս, 2018 17:30
Համարեք, որ վերադարձել եմ. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանըՀաղորդման անոնսն արդեն թողարկվել է: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Համարեք, որ վերադարձել եմ»:

ՀՀ երկրորդ նախագահը նաև մտահոգություն է հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. «Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»:

Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «ԵրկիրՄեդիա» հեռուստաընկերության եթերում՝ժամը 20:55-ին

 

Լրահոս

Դիտել ավելին