Կարևոր իրադարձություններ

Վանաձորում բախվել են ЗИЛ-ն ու Պաշտպանության նախարարության УАЗ-ը. կան վիրավորներ

16 Օգոստոս, 2018 17:25
Վանաձորում բախվել են ЗИЛ-ն ու Պաշտպանության նախարարության УАЗ-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ՝ նախկին ավտոպահեստամասերի խանութի դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի 35 ՍM 710 համարանիշի և УАЗ մակնիշի ՊՆ 2810 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է, իսկ այնտեղ գտնվող 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարարները, ովքեր վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել, որոնց էլ հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Ս. Նորեկյանը: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին