Կարևոր իրադարձություններ

Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել հետախուզվող 49-ամյա քաղաքացին

16 Օգոստոս, 2018 15:39
Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել  հետախուզվող 49-ամյա քաղաքացին

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին, ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին