Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին

16 Օգոստոս, 2018 15:30
Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում դրոնների միջոցով տեսանկարահանումն  արգելելու մասին՝ շեշտելով, որ նման փորձերը կասեցվելու են:ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է`

«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին