Կարևոր իրադարձություններ

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

16 Օգոստոս, 2018 15:20
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի:

 Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։
 

Լրահոս

Դիտել ավելին