Կարևոր իրադարձություններ

Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման համար կառավարությունը 2 մլն դրամ կտրամադրի

16 Օգոստոս, 2018 15:10
Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման համար կառավարությունը 2 մլն դրամ կտրամադրի

 Հայ-չինական բարեկամության դպրոցի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 2 մլն դրամ:

Գումարը տրամադրվում է որպես նվիրաբերություն փոխանցելու համար:

Դպրոցի բացման արարողությունը նախատեսված է օգոստոսի 22-ին Երևանում:

Դպրոցի կառուցման շրջանակում Չինաստանի կառավարությունը շուրջ 12 մլն դոլարի ներդրում է կատարել: Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումը կլինի անվճար, և ուսուցանում կազմակերպվելու է 5-12-րդ դասարանների 405 աշակերտների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին