Կարևոր իրադարձություններ

Նոր որոշմամբ կկարգավորվի բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները

16 Օգոստոս, 2018 14:55
Նոր որոշմամբ կկարգավորվի բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Քննարկման ընթացքում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ արդյունքում կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը:

Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ:  

Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին