Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել

16 Օգոստոս, 2018 13:50
Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել

168 am-ը գրում է

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, և որը Քոչարյանին առաջարկվել է՝ որպես գործարք. Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:
 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում` իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:

Ի դեպ, հոկտեմբերի 27-ի ԱԺ այդ նիստից, որին ներկա էր ողջ կառավարությունը, զարմանալիորեն բացակայում էր ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, ով, ըստ Քոչարյանին ներկայացված ցուցակի, պետք է նշանակվեր ՀՀ վարչապետի պաշտոնում:

Ցուցակը, ըստ լավատեղյակ աղբյուրների, գրվել է հենց Շիրխանյանի ձեռամբ: Ցուցակում նշված է եղել. ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան (այն ժամանակ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, այժմ` 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին