Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

16 Օգոստոս, 2018 13:45
Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր այս գործի հետ առնչություն են ունեցել, բոլորն առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,-  ասաց Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելո՞ւ է:

Հարցին, թե ե՞րբ կհարցաքննվի ՀՀ երրորդ նախագահը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն քննության անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է քննիչը:  Քննիչն է որոշում, թե ում երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի: Դա քննության տակտիկա է, և քննիչը պետք է պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ: Հարցաքննությունը ինքնանպատակ չէ, հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին