Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական դեպքից

16 Օգոստոս, 2018 13:30
Նոր մանրամասներ Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում գտնվող չրանոցի նկուղային հարկում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կամ քաղաքացիներ են մնացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ահազանգից վայրկայաններ անց դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները գյուղի Մուշեղ Գալշոյան 6-8 հասցեում գործող «Հայկական չրեր»-ի չրանոցի նկուղային հարկում չրանոցի աշխատակիցների հետ, օգտագործելով հատուկ հիդրավլիկ գործիքներ, կարողացել են թափված դարակները, որոնք բարձված են եղել չրե լավաշով՝ հեռացնել, որի տակից դուրս են բերել Սուրենավան գյուղի բնակչուհի, 48-ամյա Էմմա Պողոսյանի դին: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին