Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

16 Օգոստոս, 2018 13:00
Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ մասին Վայեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհարվիրեն և կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքն հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,-  ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր  ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին: «Ես կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»,- ընդգծեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին