Կարևոր իրադարձություններ

Սուրենավանի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է 48-ամյա քաղաքացու վրա. փրկարարները դարակների տակից հանել են նրա դին

16 Օգոստոս, 2018 12:50
Սուրենավանի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է 48-ամյա քաղաքացու վրա. փրկարարները դարակների տակից հանել են նրա դին

Օգոստոսի 16-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:30-ին փրկարարները դարակների տակից հանել են Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին