Կարևոր իրադարձություններ

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

16 Օգոստոս, 2018 12:40
«Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեի գործողությունները գաղտնիության շրջանակում են ու ՊԵԿ-ը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի կարող տրամադրել:  Այս մասին կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:    

«Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,- ասաց Անանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»:

 

Լրահոս

Դիտել ավելին