Կարևոր իրադարձություններ

Հատկացվել է լրացուցիչ միջոցներ` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատշաճ անցկացնելու համար

16 Օգոստոս, 2018 12:10
Հատկացվել է լրացուցիչ միջոցներ` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատշաճ անցկացնելու համար

Կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը 408 մլն 945 հազ. դրամ հատկացրեց, Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ծախսերի ավելացման հավանականության մասին տեղեկացվել էր դեռ անցյալ տարի՝ գագաթնաժողովի խիստ նախնական ծախսերը ներկայացնելիս։

«2018թ. պետական բյուջեով ԱԳՆ–ին արդեն հատկացվել է 1 մլրդ 438 մլն 354.5 հազար դրամ: Ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ»,– ասաց Մնացականյանը:

Միաժամանակ նախարարը հավելեց, որ սկսվել է գագաթնաժողովի մասնակիցների կեցության հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը և նախատեսվում է կանխավճարների տրամադրում:

 

Լրահոս

Դիտել ավելին