Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար «Երևան Սիթի»-ի մոտ

16 Օգոստոս, 2018 12:00
Շղթայական ավտովթար «Երևան Սիթի»-ի մոտ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արտեմ Միքայելյանի վարած Opel Zafira մակնիշի 35 ՏQ 401 համարանիշի, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Պարգև Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 33 ՍV 312 համարանիշի, Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդան Վարդանյանի վարած ГАЗ 2790 մակնիշի 35 MG 367 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Վազգեն Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 88 VC 585 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը թեթև մարմնական վնասվածքով բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին