Կարևոր իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը կանցկացվի բարձր մակարդակով . Հայաստանը պատրաստ է

16 Օգոստոս, 2018 11:45
Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը կանցկացվի բարձր մակարդակով . Հայաստանը պատրաստ է

Կառավարության նիստում  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:

«Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  ունենում են շաբաթական հանդիպումներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ: «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Գագաթնաժողովի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, բոլոր աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում: Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծեց Ավինյանը:

  ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավաստիացրեց, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց ոստիկանապետը:

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ ծանրաբեռնվածությունը պատշաճ ձևով կսպասարկի: Լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը wifi ցանցով ապահովելու խնդիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին