Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը հասել է մեքենայի պետհամարանիշներին․ «Հրապարակ»

16 Օգոստոս, 2018 10:05
Հեղափոխությունը հասել է մեքենայի պետհամարանիշներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հեղափոխությունը գլխարկներից, շապիկներից ու մոմերից հետո հասել է նաեւ մեքենայի պետհամարանիշներին։ Երեկ Վերնիսաժի մոտակայքում նկատեցինք Volvo XC 90 մակնիշի ամենագնաց, որն ուներ շատ «հեղափոխական» համարանիշ. լատինատառ գրված էր՝ WO DUXOV:

Պարզվեց՝ մեքենան Լեհաստանի գրանցում ունի, եւ համարներն էլ լեհական են։ Մեքենայի սեփականատերն ասաց, որ հատուկ է ընտրել այս համարանիշը եւ դրա համար վճարել է 300 դոլար գումար։ Նրա խոսքով՝ Լեհաստանում կարող ես որոշակի գումարի դիմաց նաեւ անունդ գրել տալ։ Բայց հեղափոխական երիտասարդը նախընտրել է անվան փոխարեն «DUXOV» դաջել համարանիշի վրա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին