Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ կան. օրենսդրությունը կփոխվի՞. «Ժողովուրդ»

16 Օգոստոս, 2018 09:54
Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ կան. օրենսդրությունը կփոխվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գում է. «Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Ու այդ ամենի արդյունքում հիմա այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունները որոշ դեպքերում փորձում են ստվերում գործել` թաքցնելով իրական թվերը: Օրինակ, զբոսաշրջիկների 10 հոգանոց խումբը փաստաթղթերում ներկայացվում է 5-7 հոգուց կազմված: Բանն այն է, որ տուրիստական փաթեթից հարկում են 20 տոկոս ԱԱՀ: 
Ու հիմա տուրիստական գործակալությունները պնդում են՝ եթե տուր-փաթեթը ընդհանուր արժեցել է 3000 դոլար, դրանից գործակալը որպես շահույթ ստանում է 50-100 դոլար: Իսկ հարկվում է ոչ թե տուրիստական գործակալության ստացած շահույթից, այլ ընդհանուր փաթեթից` 3000 դոլարից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տուրիստական գործակալություններն այս հարցը բարձրացրել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Սա այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տուրիստական գործակալություններում: Բայց այդ հանդիպումից հետո ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները, եւ հիմա քննարկվում է օրենսդրությունը փոխելու հեռանկարը»։

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


 

Լրահոս

Դիտել ավելին