Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Որքանով է նվազել Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք․ «ժողովուրդ»

16 Օգոստոս, 2018 09:28
Որքանով է նվազել Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք․ «ժողովուրդ»

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քա­ղաքականությունը:

«ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետ­վությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե, Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիս­ների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր:

Ավելին՝ հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը՝ ավելացնելով երկրի ֆինանսական բեռը: Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաև ստուգում են մինչև հիմա ծախսված գումարների արդյունավետությու­նը՝ միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը:

Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին