Կարևոր իրադարձություններ

«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. փրկարարները ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են 120 մարդու (թարմացված)

16 Օգոստոս, 2018 00:03
«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. փրկարարները ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են 120 մարդու (թարմացված)

23։41

Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:


Օգոստոսի 15-ին` ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի). որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ–ի կայքից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն

 

Լրահոս

Դիտել ավելին