Կարևոր իրադարձություններ

Գիտնականները խոսել են քնատության նոր վտանգների մասին

15 Օգոստոս, 2018 23:45
Գիտնականները խոսել են քնատության նոր վտանգների մասին

Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, իրենց միայնակ են զգում և հաճախ խուսափում են այլ մարդկանց հետ շփումներից,– հաղորդում է MedicalExpress կայքը։

Հետազոտությանը 18 առողջ մարդ է մասնակցել։ Նրանց ստուգել են նորմալ քնից և անքուն գիշերվանից հետո։

Փորձի մասնակիցները տեսանյութեր են նայել դեմքի չեզոք արտահայտությամբ մարդկանցով, որոնք փորձի մասնակիցների ուղղությամբ են գալիս։ Երբ տեսանյութի միջի մարդը, փորձարկվողների կարծիքով, շատ է մոտենում, փորձի մասնակիցները սեղմում են կոճակը, որպեսզի կանգնեցնեն տեսագրությունը։

Պարզվել է, որ անքուն գիշերվանից հետո փորձի մասնակիցները շատ ավելի շուտ էին սեղմում կոճակը, քան նրանք, որոնք նորմալ քնել էին։ Փորձի երկրորդ հատվածում ավելի քան հազար կողմնակի դիտորդներ են նայել փորձի տեսագրությունը, չիմանալով, որ գիտափորձի մասնակիցները քնատ են եղել։ Նրանց կարծիքով՝ փորձի մասնակիցները միայնակ մարդիկ են եղել, որոնք խուսափել են շրջապատողների հետ շփումից։

 

Լրահոս

Դիտել ավելին