Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում

15 Օգոստոս, 2018 23:35
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում

Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը։

Շվեդական ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հանցագործի՝ Թուրքիա մեկնելու մասին հաղորդվել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, որոնք էլ ձերբակալել են նրան երկիր մուտք գործելու փորձ կատարելիս։ 

Շվեդիայում հույս ունեն, որ մոտ օրերին հանցագործին կարտահանձնեն իրենց։

Հանցագործի ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ օրերս Շվեդիայի արևմտյան մի շարք շրջաններում մեկ գիշերում այրվել էր ավելի քան 80 մեքենա։ Ամենաշատը տուժել են Գյոթեբորգ և Տրոլհետան քաղաքների որոշ թաղամասեր։

Մեքենաների հրդեհումներն ու ագրեսիվ երիտասարդների խմբերը խնդիր են Շվեդիայի համար։ Շատ հաճախ դրանք տեղի են ունենում ուսումնական տարվա սկզբին։

 

Լրահոս

Դիտել ավելին