Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն. ԱՆ պարզաբանումը ռումբի ահազանգ կատարած քաղաքացու վերաբերյալ

15 Օգոստոս, 2018 22:38
Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն. ԱՆ պարզաբանումը ռումբի ահազանգ կատարած քաղաքացու վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարելու առնչությամբ:

  Պարզաբանման մեջ, մասնավորապես ասվում է. «Մարզային գրանցում ունեցող քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան: Որպես փոխարինող միջոց նշանակվել են  քիմիոպրեպարատներ:

Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն` ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով` քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա` ևս:  

Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են»

 

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են: Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին