Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը. խոսնակ

15 Օգոստոս, 2018 22:27
ՔՊ-ն չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը. խոսնակ

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, թեև կուսակցությունը չի մերժում այլ քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

«Մենք չենք մերժում մնացած քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված, բայց մեզ համար առաջնահերթը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»,- ասաց Կոստանյանը:

Հարցին, թե կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ունեցած քաղաքական անհամաձայնությունների արդյունքում հնարավո՞ր է, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում միայնակ կառավարություն կազմի, Վահան Կոստանյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

 

Լրահոս

Դիտել ավելին