Կարևոր իրադարձություններ

Արթիկում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

15 Օգոստոս, 2018 21:23
Արթիկում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 15-ին` ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի-Շիրակացի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-131-ԿՈՒՆԳ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ե. Կ., ծնված 1997 թ.) կողաշրջվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի թափքից (ԿՈՒՆԳ) դուրս են բերել ուղևորներին՝ Ա. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Ա. Կ.-ին (ծնված 1997 թ.): Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին