Կարևոր իրադարձություններ

Քահանան ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ ավելի քան 300 կաթոլիկներ մեղադրվել են մանկապղծության մեջ

15 Օգոստոս, 2018 20:48
Քահանան ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ ավելի քան 300 կաթոլիկներ մեղադրվել են մանկապղծության մեջ

Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Մայր Աթոռի կարդինալ Դոնալդ Ուորելը, որը նույնպես հայտնվել է Փենսիլվանիայի ժյուրիի կողմից հրապարակված մի քանի թեմերի անդամներ մանկապիղծ հոգևորականների մասին զեկույցում, արդարացրել է ինքն իրեն: Այս մասին գրված է հատուկ նրա պաշտպանության համար ստեղծված The Wuerl Record կայքէջում:

«Ես շարունակում եմ ներողություն խնդրել, աղոթել և վճռականորեն օգտագործել ցանկացած իշխանություն, որպեսզի ապահովեմ, որ երեխաները չտառապեն այն մարդկանց պատճառով, ում նրանք վստահում են իրենց խնամքը և դաստիարակությունը»,-ասվում է կայքէջում:

«Կաթոլիկ եկեղեցու որոշ անդամների կողմից երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունը սարսափելի ողբերգություն է»,- ասվում է հոգևորականի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին