Կարևոր իրադարձություններ

Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանցու դի

15 Օգոստոս, 2018 20:26
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանցու դի

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։

Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին