Կարևոր իրադարձություններ

ՀՀ–ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների տուգանքները չեղարկվել են. Շ. Թորոսյան

15 Օգոստոս, 2018 19:38
ՀՀ–ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների տուգանքները չեղարկվել են. Շ. Թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք՝ դեռևս հուլիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց-առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը ՀՀ տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորոպես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան, պարզ է, որ վերոնշյալ վարորդների մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էին լինելու զրկվել Մայր Հայրենիք մուտք գործելու իրավունքից, ինչը անթույլատրելի է: Այդ պատճառով արդեն հուլիսի 18-ին գրավոր հարց-առաջարկով դիմեցի ՀՀ Կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար:
(ՀՀ Կառավարությանն ուղղված իմ գրավոր հարցում-առաջարկը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով):

Ուրախությամբ պիտի հայտնեմ Ձեզ, որ, ի պատասխան իմ գրավոր հարցմանը, ՀՀ Կառավարությունը, ընդունելով իմ առաջարկը, գրավոր պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած: 
(Ինձ ուղարկված ՀՀ Կառավարության գրավոր պատասխանը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով):

 
 

Լրահոս

Դիտել ավելին