Կարևոր իրադարձություններ

«Եթե ես նրան ծխախոտ չեմ տալիս նա կատաղում է». 2-ամյա ինդոնեզացին օրական 2 տուփ ծխախոտ է ծխում

15 Օգոստոս, 2018 19:30
«Եթե ես նրան ծխախոտ չեմ տալիս նա կատաղում է». 2-ամյա ինդոնեզացին օրական 2 տուփ ծխախոտ է ծխում

Յավա կղզու Սուկաբումի քաղաքից 2-ամյա ինդոնեզացին ծխախոտից կախվածություն է ձեռք բերել և օրական 2 տուփ ծխախոտ է ծխում՝ հայտնում է Daily Mail-ը:

Ռափի Անանդա Փամունգկասը սկսել է ծխել շուրջ 2 ամիս առաջ: Սկզբում շուկայում, որտեղ աշխատում է նրա մայրը, նա հավաքել է ծխախոտի կոթունները, իսկ ավելի մեծ տղաները վառել են դրանք նրա համար: Մի քանի օր անց երեխան սկսել է գնորդներից ծխախոտ խնդրել: Մարդիկ նրան ծխախոտ են տվել:

Հիմա մայրն ինքն է որդու համար ծխախոտ գնում՝ նրան հանգստացնելու նպատակով: «Եթե ես նրան ծխախոտ չեմ տալիս նա կատաղում է»,- բացատրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին