Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին սպառնում է պայթեցնել Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքը. մարդկանց տարհանում են

15 Օգոստոս, 2018 13:02
Քաղաքացին սպառնում է պայթեցնել Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքը. մարդկանց տարհանում են

Քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին