Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

15 Օգոստոս, 2018 12:51
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից գանձապետարաններում իրականացվող համատեղ հսկողական միջոցառումը հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարությունում անցկանելու մասին որոշում է ստորագրել:

 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրի N 5 հավելված) 53-րդ կետի համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից գանձապետարաններում համատեղ հսկողական միջոցառումը 2018 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ Երևան քաղաքում անցկացնելու հետ կապված 415,0 հազ. դրամի չափով ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին