Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է «Կոկորդիլոս Գենան և ընկերները», «Արձակուրդները Պրոստակվաշինոյում» և այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին

15 Օգոստոս, 2018 11:10
Կյանքից հեռացել է «Կոկորդիլոս Գենան և ընկերները», «Արձակուրդները Պրոստակվաշինոյում» և այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին

80 տարեկանում մահացել է ռուս գրող Էդուարդ Ուսպենսկին։ Այս տեղեկությունը «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում հաստատել է կոմպոզիտոր Գենադի Գլադկովը։

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ Ուսպենսկին մահացել է Պուչկովո գյուղի իր տանը։

Կյանքի վերջին տարիները «Կոկորդիլոս Գենան և ընկերները», «Արձակուրդները Պրոստակվաշինոյում» և այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակը տառապում էր քաղցկողով։

 

Ընդհանուր առմամբ գրողի սցենարներով եւ ստեղծագործություններով նկարահանվել Է 60 մուլտֆիլմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին