Կարևոր իրադարձություններ

Կոտրել է խցի դռան կախովի փականը. փախուստի փորձ Նուբարաշենի բանտում

15 Օգոստոս, 2018 10:55
Կոտրել է խցի դռան կախովի փականը. փախուստի փորձ Նուբարաշենի բանտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնադապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին, ով ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով կալանավորված է եղել: Նա ծնունդով Լոռու մարզից է: 

 

Լրահոս

Դիտել ավելին